Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ոսկե ծիրանը» և ՀՀ-ում միջազգային դիվանագիտական կառույցները

«Ոսկե ծիրանը» և ՀՀ-ում միջազգային դիվանագիտական կառույցները
03.07.2017 | 19:24

«Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները հուլիսի 3-ին մամլո ասուլիսով ներկայացրեցին փառատոնի համագործակցությունը ՀՀ-ում օտարերկրյա առաքելությունների հետ: Բանախոսներն էին ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության ատակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Ալեքս Բորտոլանը, Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության մշակույթային բաժնի կցորդ Մելինե Եղոյանը և Երևանի «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ արդեն ավանդական դարձած համագործակցության շնորհիվ այս տարի ևս «Ոսկե ծիրանի» շրջանակներում կիրականացվի համատեղ նախաձեռնություն, որին կաջակցի նաև l'Institut français-ը: Այս տարի լրանում է ֆրանսիական կինոյի ամենանազդեցիկ ռեժիսորներից մեկի՝ Ժան-Պիեռ Մելվիլի հարյուրամյակը: Այս կապակցությամբ հարգանքի տուրք կմատուցվի ռեժիսորին և կցուցադրվի նրա ֆիլմերի ընտրանին.
24 ժամ ծաղրածուի կյանքից Ստվերների բանակը
Լեոն Մորեն, քահանա
Ծովի լռությունը
Կարմիր շրջան

«Կարմիր շրջան» ֆիլմը, որը Ժան-Պիեռ Մելվիլի վերջին աշխատանքներից էր, կբացի «Ֆրանսիական կինոյի օր»-ը:
Պորտուգալացի կինոգետ, Մելվիլագետ և «Մելվիլը Մելվիլի մասին» գրքի հեղինակ Ռուի Նոգեյրան հատուկ դասախոսություն կկարդա ռեժիսորի մասին:

«Ոսկե ծիրան»-ի մրցութային և արտամրցութային ծրագրերում այս տարի ընդգրկված են ֆրանսիական արտադրության 10 ֆիլմ: Կաննի հիմնական մրցութային ծրագրից Ֆրանսուա Օզոնի «Երկդիմի սիրեկանը» (Ֆրանսիա) ֆիլմը կցուցադրվի Երևանյան պրեմիերաների շրջանակներում:


«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում ՀՀ-ում Գերմանիայիդեսպանության և Գյոթեիինստիտուտի հետ համատեղ կիրականացվի նաև «Գերմանակական կինոյի օր», որը կբացվի «Ոսկե արմավենու ճյուղի» առաջադրված Ֆաթիհ Աքինի «Անէությունից» ֆիլմով: Ֆիլմի գլխավոր դերակատարն է Դայան Կրուգերը, ով արժանացել է Կաննի 70-րդ կինոփառատոնի «Լավագույն դերանուհի» մրցանակին:


Վեց գերմանական ֆիլմեր ներկայացված են փառատոնի տարբեր ծրագրերում: Իսկ Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրում ներկայացված Վալեսկա Գրիզեբախի «Վեսթերն»-ը ընդգրկված է «Ոսկե ծիրան»-ի հիմնական մրցութային ծրագրում:
«Ոսկե ծիրան»-ի արտամրցույթային ծրագրում Լեհաստանի դեսպանության հետ համատեղ կիրականացվի «Լեհական կինոյի օր»:
Կցուցադրվի Անջեյ Վայդայի վեջին ֆիլմը: Լեհական կինոյի մեծ վարպետն անցած տարի 90 տարեկանում հեռացավ կյանքից: Կինոռեժիսորը պատրաստվում էր այցելել Երևան և ստանալ Փարաջանովյան Թալեր մրցանակը՝ համաշխարհային կինոյում իր մեծ ավանդի համար: Նրան հետմահու այս մրցանակով պարգևատրելով և նրա վերջին՝ «Հետպատկերներ» ֆիլմի ցուցադրությամբ հարգանքի տուրք է կմատուցվի մեծ կինոգործչի հիշատակին:
Սուսաննա Հարությունյանը նշեց, որ «Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնն ուրախ է Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպանության հետ համագործակցության վերականգնման համար:
Այս ծրագրում կցուցադրվեն բրազիլական արտադրության երկու ֆիլմ.


«Հավանայի կատուն» ռեժ. Դասիու Մալտա (Բրազիլիա) «Արաբիա», ռեժ. Աֆոնսու Ուչոա/Ժուան Դումանս (Բրազիլիա)
Ս. Հարությունյանը նաև նշեց, որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությանը կից Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնն աջակցում է փառատոնում ռուսական ֆիլմերի ցուցադրությանը:
Հայ-ռուսական համագործակցության շրջանակներում միշտ ակտիվ է եղել ռուսական առաջատար լրատվամիջոցների և լրագրողների մասնակցությունը «Ոսկե ծիրանին»: Այս տարի ևս փառատոնը լուսաբանելու է ռուսական մշակութային հեռուստաալիքը՝ «Կուլտուրա»-ն։
Փառատոնը կհյուրընկալի հայտնի ռուս կինոքննադատներ Կիրիլ Ռազլոգովին, Անտոն Դոլինին, ով վերջերս նշանակվել է «Իսկուստվո Կինո» (Կինոարվեստ) ամսագրի գլխավոր խմբագիր: Կլինեն նաև այլ հյուրեր Ռուսաստանից։
Տեղի կունենան նաև Տատյանա Դանիելյանցի «Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին» և Օլգա Վերեմեևայի և Ելենա Դեմիդովայի «Քամու հպումը» ֆիլմերի երևանյան պրեմիերաները:
Փառատոնի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:







Դիտվել է՝ 2303

Մեկնաբանություններ